«ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է Լիբանանի եւ նրա քաղաքական ինստիտուների ինքնիշխանությանը եւ անկախությանը: ԱՄՆ-ն բոլոր կողմերին ինչպես Լիբանանի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս կոչ է անում հարգել Լիբանանի ազգային օրինական հաստատությունների, այդ թվում կառավարության եւ զինված ուժերի անկախությունը եւ ամբողջականությունը: Մենք հարգում ենք Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին որպես ԱՄՆ ուժեղ գործընկերոջ», —ասվում է Թիլերսոնի՝ Պետդեպարտամենտի կողմից հրապարակված հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«ԱՄՆ-ն աջակցում է Լիբանանի կայունությանը եւ դեմ է այն բոլոր գործողություններին, որոնք կարող են վտանգել այդ անվտանգությունը: Լիբաբանում տեղ չունեն ցանկացած օտար ուժերը, աշխարհազորայինները կամ զինված տարրեը», — հավելել է նա:
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, Էր Ռիյադում գտնվելու ժամանակ՝ նոյմեբերի 4-ին, հայտարարել էր իր հրաժարականի մասին:
Լիբանանի նախագահ Միշել Աունը, հայտարարել էր, որ ինքը սպասելու է քաղաքական գործչի վերադառնալուն` հրաժարականի բացատրությունը տալու համար: «Հիզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրուլան ասել է, որ Սաուդյան Արաբիայում պետք է փնտրել Հարիրիի հրաժարականի պատճառները:
«Հիզբոլլահ». Սաուդյան Արաբիան Լիբանանին եւ «Հիզբոլլահ»-ին պատերազմ է հայտարարել
«Հիզբոլլահ»․Հարիրիին Սաուդյան Արաբիայում պահում են իր կամքին հակառակ
Արաբական երկրների լիգան չի պատրաստվում դադարեցնել Լիբանանի անդամակցությունը կազմակերպությանը




























