ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր՝ նոյեմբերի 10-ին, ընդունվեց «Սահմանված կարգի խախտման պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի նախագծի լրամշակված տարբերակը: Նախագիծը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Կարինե Դանիելյանը: Նա նշեց, որ առաջարկվում է «2015թ. մայիսի 1-ը» բառերը փոխարինել «2017թ. դեկտեմբերի 1-ը» բառերով: Բացի այդ, պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին իր նկատմամաբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու եւ կամ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատման, կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից իր տարկետման իրավունքը ձեւակերպելու, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով պահեստազորում հաշվառվելու նպատակով կարող է օրենքի խախտմամբ չզորակոչված յուրաքանչյուր զորակոչի դիմաց վճարել նվազագույն ամսական աշխատավարձի 2 հարյուրապատիկի չափով գումար:
Նշենք, որ հանձնաժողովի 11 անդամներից նիստին ներկայացել են միայն Միհրան Պողոսյանը, Կարինե Աճեմյանը, Ալիկ Սարգսյանը, Ռոմիկ Մանուկյանը եւ Ֆելիքս Ցոլակյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նիստը ժամը 18-ին քվորումի բացակայության պատճառով չկայացավ: Նիստի ընթացքում պետք է քննարկվեր «Զինվորական ծառայության եւ զինվորական անձնակազմի կարգավիճակի մասին» աղմկահարույց օրինագիծը, սակայն հանրապետականների զգալի մասը չէր ներկայացել նիստին:



























