Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր որդուն եւ նրան ուղեկցող Վրաստանի պետական պահակախմբի ծառայության աշխատակցին ուրբաթ Կիեւի «Բորիսպոլ» օդանավակայանում ձերբակալել են:
«Երկու ժամ առաջ «Բորիսպոլ» օդանավակայանում ձերբակալել են իմ 11-ամյա որդուն եւ նրան ուղեկցող Վրաստանի պետական պահակախմբի ծառայության աշխատակցին: Աշխատակիցը գործուղման մեջ է գտնվում: Նրանց փաստաթղթերի հետ որևէ խնդիր չկա, սակայն նրանց առանց բացատրության երկու ժամ առաձին սենյակում են պահում: Մեկնում եմ օդանավակայան պարզելու՝ ինչ է կատարվում», —Facebook-ի իր էջում գրել է Սաակաշվիլին:




























