Փարիզի մոտակայքում՝ Վինսենյան անտառում, նոյեմբերի 11-ի գիշերը հայտնաբերվել է ոստիկանի դի, փոխանցում է Le Globe պարբերականը:

Նախնական տվյալների համաձայն՝ օրենքի պահապանը ինքնասպանություն է գործել:

Լրատվամիջոցները նշում են, որ ողջ Ֆրանսիայում իրավապահների ինքնասպանությունների շարք է տեղի ունեցել: Նշվում է, որ Վինսենյան անտառում կատարված ինքնասպանությունը թվով 4-րդ էր:

Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզում են դեպքի հանգամանքները: