«Ժողովրդական ճակատ» կուսակցությունն առաջարկել է սահմանադրական բարեփոխում անցկացնել, որի շրջանակներում սահմանափակել Ուկրաինայի նախաագահի լիազորությունները: Այդ մասին հայտնել է Ռադայի ժողովրդական պատգամավոր, ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն, փոխանցում է «Ուկրաինա 112»-ը:
«Ժողովրդական ճակատը» նախագահին, կոալիցիայի եւ ընդդիմության մեր գործընկերներին առաջարկում է մեծ սահմանադրական բարեփոխում անել՝ սահմանափակելով նախագահի լիազորությունները: Որպեսզի լիազորությունները հավասարվեն Գերմանիայի կամ Լեհաստանի նախագահների լիազորություններին, որպեսզի նախագահը Սահմանադրության երաշխավորը լինի, բայց չկարողանա խառնվել գործող իշխանության աշխատանքային գործընթացին», – նշել է Գերաշչենկոն:



























