ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Ռուսաստանի հետ ԱՄՆ առեւտրի նախարարի ունեցած կապերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ դա ոչ մի կապ չունի քաղաքականության հետ, եւ դրանում սենսացիա չկա։
«ԱՄՆ առեւտրի նախարարի հարցով, նշեմ, որ նա նախկինում զբաղվում էր բիզնեսով, որքան գիտեմ ընկերության բաժնետեր էր կամ սեփականատեր, ընդ որում, համաշխարհային մակարդակի։ Պայմանագրեր էր կնքում ամբողջ աշխարհում բեռնափոխադրումների մասին։ Միգուցե կնքել է եւ ռուսների հետ։ Բայց դա միայն բիզնես է եւ ոչ մի կապ չունի քաղաքականության հետ»,- ասել է Պուտինը։
Նա հավելել է, որ միայն վերջերս է լսել այդ նախարարի ազգանունը։



























