Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի առաջնորդները պայմանավորվել են անազնիվ առեւտրի խնդիրը լուծել, ասվում է ամփոփ հռչակագրում, որն ընդունվել է Վիետնամում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք նաեւ նշել ենք խտրականություններ չդնող, փոխադարձության սկզբունքով գործող առեւտրի եւ ներդրումների կարեւորությունը։ Մենք համատեղ կաշխատենք առեւտուրն ավելի կիրառական դարձնելու համար, կաջակցենք շուկաներին եւ կլուծենք անազնիվ առեւտրի խնդիրը»,- ասված է հռչակագրում։