ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային չի հաջողվել լավ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ ճիշտ քիմիայի բացակայության պատճառով։ Նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի համար նույնպես դա բարդ խնդիր էր։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ օդանավում պատասխանելով լրագրողների հարցերին, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան տարածած սղագրությունը
«Օբաման փորձեց եւ ձախողվեց։ Նրա մոտ ոչինչ չստացվեց, քանի որ նրա եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ ճիշտ քիմիա չէր ծագում»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ ըմբռնումով է մոտենում դրան, քանի որ իրեն նույնպես միշտ չէ, որ հաջողվու է լավ հարաբերություններ հաստատել բոլոր մարդկանց հետ։
«Իսկ Հիլարիի համար էլ դա շատ բարդ խնդիր էր»,- ասել է նախագահը եւ նշել, որ նրանց վարվելակերպը սարսափելի էր։
«Բայց ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ ես հիանալի հարաբերություններ կունենամ, դա 2 երկրների համար էլ հիանալի կլինի եւ թույլ կտա լուշել շատ սպառնալիքներ»,- ասել է նա։


























