Բարսելոնում բազմահազարանոց բողոքի ցույց է անցկացվում Կատալոնիայի կառավարության՝ կալանքի տակ գտնվող նախկին անդամներին աջակցելու համար, որոնց Իսպանիայի դատախազությունը մեղադրում է ապստամբության, խռովության ու վատնումների մեջ, հաղորդում է El Pais պարբերականը:
Նշվում է, որ ի սկզբանե ակցիան ծրագրվել էր նոյեմբերի 12-ի համար, սակայն հետո ցույցի կազմակերպիչները որոշել են «նոյեմբերի 11-ը վերածել մեծամասշտաբ սեպտեմբերի 11-ի»:
Նշենք, որ սեպտեմբերի 11-ին Կատալոնիայում նշվում է ազգային տոն՝ նվիրված 1714-ի իրադարձություններին, երբ Բարսելոնը նվաճվեց Բուրբոնների համախոհների ճնշումների տակ եւ այդպիսով Կատալոնիան վերջնականապես մտել է Իսպանիայի կազմի մեջ:




























