ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի օդանավերն ավիահարվածներ են հասցրել Սիրիայի Դեր Զոր նահանգի Իրաքին սահմանամերձ Դուեյժի գյուղին, զոհվել է 10 խաղաղ բնակիչ, հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով՝ կոալիցիայի ավիացիան հրթիռային հարված է հասցրել գյուղի Թել Ալ Շաեր բնակելի թաղամասին: Հրթիռներից մեկն ընկել է շտապ օգնության մեքենայի վրա, որի մեջ եղած բոլոր մարդիկ զոհվել են:



























