Արհեստական ինտելեկտը ԱՄՆ Դելավեր նահանգի ոստիկաններին կօգնի կանխել հանցավորությունը: Այս մասին հայտնում է AFP-ն:

Խոսքը, մասնավորապես, ավտոմեքենաների վրա տեղադրված «խելացի» տեսախցիկների մասին է, որոնց օգնությամբ կարելի է հետեւել նրանց, ովքեր իշխանություններից թաքնվում են, կորած երեխաներին կամ ծերունիներին: ԱԻ-ն կվերլուծի տեսահոսքերը եւ ըստ համարների ու այլ առանձնահատկությունների կճանաչի տրանսպորտային միջոցները:

Ծրագրային ապահովման հեղինակներն այն անվանում են «ստերոիդներով տեսագրանցողներ», որը ոստիկանությունը լրացուցիչ մեկ զույգ աչք կտա: