Չինական Alibaba Group ընկերությունը, որն օնլայն առեւտրով է զբաղվում, հաշվետու է եղել Ամուրիի օրը ռեկորդային վաճառքի մասին, որը նշվում է նոյեմբերի 11-ին, փոխանցում է Meduza-ն:

Օնլայն ռիթեյլերի տվյալներով՝ մեկ օրում վաճառքի ծավալը կազմել է 168,2 մլրդ յուան (25,3 մլրդ դոլար):

Alibaba Group-ի տվյալներով՝ պատվերների 90 տոկոսից ավելին Ամուրիի օրը կատարվել են բջջային հավելվածների միջոցով: Բարձրակետին օնլայն ռիթեյլերը վայրկյանում 256 հազար գործարք է կատարել:

Alibaba Group-ը Ամուրիի օրը զեղչված վաճառք է կազմակերպում  2013 թվականից, որը նման է ամերիկյան շուկայում «սեւ ուրբաթին»: