Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մինչ ԵМ-ից դուրս գալը brexit-ի համաձայնագրի վերաբերյալ կքվեարկի: Այս մասին հայտարարել է Բրիտանիայի brexit-ի հարցերով նախարար Դեվիդ Դեւիսը, հաղորդում է BBC-ն:

Նա նշել է, որ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու ժամկետները, ներառյալ անցման վերաբերյալ  ցանկացած գործարք եւ քաղաքացիների իրավունքների վերաբերյալ համաձայնագրերը, քվեարկությամբ պետք է օրենք դառնան: Նրա խոսքով՝ պատգամավորները հնարավորություն կունենան ուղղումներ մտցնել օրենքում կամ չընդունել այն:

Նա նշել է, որ համաձայնագիրը կկատարվի միայն խորհրդարանի հավանություն տալու դեպքում: