Սոչիում Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ բանակցություններն ավարտվել են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հանդիպումից հետո Պուտինը եւ Էրդողանը լրագրողների առաջ են ելույթ ունեցել:
ՌԴ նախագահն ընդգծել է, որ երկխոսությունը արդյունավետ է եղել:
Նա նաեւ նշել է, որ իր թուրք գործընկերոջ հետ հանդիպումներն անմիջապես իրականացվում են՝ առանց բյուրոկրատիայի եւ «ավելորդ քվազի-դիվանագիտական ընթացակարգերի»:
Կողմերը քննարկել են տնտեսական հարցեր, մասնավորապես անցյալ տարվա ապրանքաշրջանառության անկումը եւ գյուղատնտեսական ապրանքների մատակարարման սահմանափակումները: Թուրքիայի նախագահը խոսել է Ռուսաստանի հետ առեւտրային հարաբերություններում մնացած սահմանափակումները վերացնելու օգտին: Նա ավելացրել է, որ անհրաժեշտ է հեռացնել երկու երկրների բիզնեսի բոլոր խոչընդոտները ` հարյուր միլիարդ դոլարի շրջանառության հասնելու համար:
Էրդողանն իր հերթին Պուտինին հրավիրել է կառուցվող ԱԷԿ-ում առաջին բետոնի լցոնման պաշտոնական արարողությանը:




























