Աղետի է ենթարկվել Խաբարովսկից Նելկան թռչող օդանավը, որի հետեւանքով առնվազն 8 մարդ զոհվել է, փոխանցում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Այնո Մայսկի շրջանի ղեկավար Ալեքսեյ Իվլիեւին:

«7 ուղեւոր է եղել, անձնակազմի 2 անդամ»,- հայտնել է նա՝ հավելելով որ 4-ամյա երեխան ողջ է մնացել:

Քննչական կոմիտեն աղետի 3 վարկած է դիտարկում:

«Ներկայումս քննությունը տեղի ունեցածի 3 հնարավոր վարկած է քննում՝ եղանակային անբարենպաստ պայմաններ, օդաչուների սխալներ կամ տեխնիկական անսարքություն»,- հայտնել են ՔԿ-ից:

Տեղի ունեցածի փաստով քրեական գործ է հարուցվել: