«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի  15-ին ժամը 12.00-24.00 կդադարեցվի Գյումրի քաղաքի` Վ․ Սարգսյան, Շիրակացի, Խրիմյան Հայրիկ, Գ․ Նժդեհ, Տիգրան  Մեծ, Գորկի, Տերյան փողոցների, Երեւանյան խճուղու, Անտառավան, Նորավան տարածքների,  Երկաթ Գծի ավանի, Օդանավակայանի տարածքի  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: