Թուրքիայի Թոքաթ նահանգում նոր բացված կրոնական դպրոցի անունը կատաղեցրել է հասարակությանը։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թոքաթում բացված կրոնական դպրոցը անվանվել է իմամ Մուսթաֆա Սաբրիի անունով։

Իսկ Մուսթաֆա Սաբրին հայտնի է Աթաթուրքին մահապատժի ենթարկելու հրաման արձակելով։

Թոքաթի բնակչությւոնը բողոքել են եւ պահանջել շտապ փոխել կրոնական դպրոցի անունը։

Նշենք, որ իմամ Մուսթաֆա Սաբրին չի կարողացել հասնել իր հրամանի կատարմանը եւ 1922-ին Թուրքիայից փախել է։