Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 14-ից 15-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքերն էլ բացահայտվել են։

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք։

Բացահայտվել է գողության 7, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի եւ կողոպուտի 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 6, մարմնական վնասվածք հասցնելու եւ գույքի դիտավորությամբ ոչնչացնելու 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 9-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: