Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ ակցիայի մասնակից Ռոբերտ Գրիգորյանը հարցաքննվել է որպես վկա եւ բաց թողնվել։  Այդ մասին NEWS.am-ին հայտնում են քննչական կոմիտեից։

Քննչական կոմիտեից նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի փոխանցմամբ, ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում գողությունների դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում այսօր ոստիկանության կողմից վարույթ իրականցնող մարմնին է ներկայացվել Ռոբերտ Գրիգորյանը, ով հարցաքննվել է որպես վկա եւ բաց թողնվել։