Նոյեմբերի 15-ին, ժամը 18:09-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կոշ գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Golf» մակնիշի 34 MG 375 (վարորդ՝ 1968 թ. ծնված Ա. Ա.) եւ «Volkswagen Vento» մակնիշի 20 SS 360 (վարորդ՝ 1979 թ. ծնված Ա. Մ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր` 1956 թ. ծնված Ա. Ա.-ը եւ «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր` 1947 թ. ծնված Ա. Ջ.-ը մահացել են, իսկ Ա. Ա.-ը տեղափոխվել է Արմենիա ՀԲԿ, իսկ «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Մ.-ը եւ ուղեւոր՝ 1980 թ. ծնված Կ. Գ.-ը հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները եւ կատարել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:



























