Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գեյերի մասին գերմանական ֆիլմերի փառատոնն արգելվել է: Ըստ Reuters- ի՝ Անկարայի նահանգապետի վարչակազմը արգելել է փառատոնը, որը նախատեսված էր նոյեմբերի 16-17-ը`պատճառաբանելով անվտանգության նկատառումները եւ ահաբեկչության վտանգները: Փառատոնի ժամանակ 4 ֆիլմերի ցուցադրություն էր նախատեսված:
«Հաշվի առնելով, որ ֆիլմերի բովանդակությունը կարող է հանգեցնել բնակչության մի մասի հանդեպ վրդովմունքի ու թշնամության առաջացման, եւ հետախուզության հաղորդումներն այն մասին, որ ահաբեկչական կազմակերպությունները փորձում են հարձակվել այլախոհ խմբերի կամ անհատների դեմ, կարծում ենք, որ ֆիլմերի բովանդակությունը կարող է սադրիչ լինել եւ արձագանք ունենալ», - ասվում է Անկարայի վարչակազմի հայտարարության մեջ:



























