Շվեյցարիայում Ժնեւում տեղի ունեցած Sotheby's-ի աճուրդում չեն կարողացել վաճառել աշխարհում ամենամեծ 37 կարատ կշռող վարդագույն Raj Pink ադամանդով մատանին: Աճուրդի տան միջազգային ոսկերչական բաժանմունքի նախագահ Դեւիդ Բեննեթը հաստատել է, որ ոսկե զարդը չի վաճառվել, փոխանցում է Newsru-ն: 

Ադամանդե մատանին, որն աճուրդի գլխավոր լոտն էր, գնահատված էր 20-ից մինչեւ 30 մլն դոլար: Աճուրդը մեկնարկել է 9,9 մլն շվեյցարական ֆրանկով (10,02 մլն դոլար) եւ բարձրացել է մինչեւ 14 մլն, սակայն հետո զարդի համար հետագա պայքարում գնորդների հետաքրքրությունը վերացել է:

Քարը կշռում է 37,3 կարատ: Այն գտնվել է 2015 թվականին ՀԱՀ-ում: