Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ալ-Բուքեմալ շրջանում ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալների օբյեկտների դեմ Տու-22Մ3 ռմբակոծիչների հարվածների տեսագրությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 


Նրանց թիրախում հենակետերն էին, մարդկային ուժի կուտակումները եւ ահաբեկչական զրահատեխնիկան:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի տարածքում գտնվող օդանավակայանից դուրս բերված Տու-22Մ3- երը խմբային  օդային հարվածներ են հասցրել Ալ-Բուքեմալ շրջանում ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալների օբյեկտներին:


Բոլոր ռուսական ինքնաթիռները վերադարձել են հիմնական օդանավակայաններ: