Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիի օդանավը արտահերթ վայրէջք է կատարել վատ եղանակի պատճառով, հայտնում է Telam գործակալությունը:

Մակրին ընտանիքի հետ Չապադմալալ քաղաք էր ուղեւորվում, երբ անսպասելի ամպրոպ եւ ուժգին քամի է սկսվել: Դաշտում արտահերթ վայրէջքից հետո նրանց նշանակման վայր է հասցրել ժամանած ավտոշարասյունը:

Ներկայումս Մակրին եւ նրա ընտանիքը նստավայր են ժամանել: Պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել: