Կոլումբիայի օդանավակայանում լքված շունը տիրոջ թախծից սատկել է, գրում է NoticiasRCN-ը:

Նշվում է, որ շունը մեկ ամիս սպասում էր տիրոջ վերադարձին՝ սկզբնական շրջանում հաճույքով օդանավակայանի ուղեւորներից ու աշխատակիցներից սնունդ ընդունելով: Պարբերաբար մի քանի օրով շունը գնում էր «հետախուզման», բայց միշտ հետ էր վերադառնում:

Սակայն, այն բանից հետո, երբ շունը հասկացել է, որ իր հետեւից այլեւս երբեք ոչ ոք չի վերադառնա, նա մի անկյուն մտավ ու դադարեց սնունդ ընդունել: Օդանավակայանի անձնակազմը լրջորեն անհանգստացել էր կենդանու վիճակով ու դիմել անասնաբույժի:

Կլինիկայում կենդանուն կաթիլային էին միացրել ու մի քանի շաբաթ արհեստական կերակրել: Այնուամենայնիվ, մասնագետները չէին կարողացել նրան ազատել  «ճնշվածությունից», եւ նրա վիճակը չէր լավացել:

Անասնաբույժները հանգել էին այն եզրակացության, որ շան մահը ոչ թե որեւէ հիվանդության պատճառով էր, այլ բացառապես ծանր հոգեբանական վիճակի: