Եվրոպական միությունը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի անկանոն դուրս գալու դեպքի համար գործողությունների ծրագիր է պատրաստում, որը կարող է տեղի ունենալ Թերեզա Մեյի կառավարության փլուզումից եւ Brexit-ի պաշտոնական բանակցությունների ձախողումից հետո, հաղորդում է Sunday Times-ը:
Պասկալ Լեարդինիի ղեկավարությամբ հատուկ հանձնաժողովը բանակցությունների ձախողման դեպքում գործողությունների տարբերակներ է մշակում:
Այն «աղետի» դեպքում պետք է լավագույն ռազմավարությունը առաջարկվի: Ավելին, Լեարդինիի խումբը կապ չի հաստատում brexit-ի հարցով Եվրամիության գլխավոր բանակցող Միշել Բարնյերի եւ իր թիմի հետ, որպեսզի չխախտի «գործարքին հասնելու աշխատանքի դրական օրակարգը»:
«Բարնյեի խնդիրը գործարքի կնքման շուրջ աշխատելն է, այնպես որ նորմալ է, որ վատագույն սցենարը մշակող թիմը առանձին է աշխատում»,—ասել է հանձնաժողովի անդամներից մեկը:




























