Պաշտոնական Լոնդոնը ԵՄ առաջիկա գաագաթաժողովում Բրյուսելին վճարումների չափի վերաբերյալ իր առաջարկները  կներկայացնի՝ Brexit-ի պատճառով ԵՄ վերաբերյալ Մեծ բրիտանիայի պարտականությունների չկատարման համար:

Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
 «Մենք գագաթաժողովի ժամանակ Եվրամիությանը կներկայացնենք մեր առաջարկները: Ես վստահ եմ դրանում», - ասել է նա: 

 Սակայն Համոնդը չի ասել՝ արդյոք բրիտանական իշխանությունները կհրապարակեն այդ առաջարկները:

Ֆինանսների նախարարը  խոսել է անցումային շրջանի ժամկետների հստակության մասին: Այն պետք է ուժի մեջ մտնի ԵՄ-ից Միացյալ Թագավորության պաշտոնական դուրս գալուց  հետո՝ մինչեւ 2019 թ. մարտի 29-30-ի գիշերը գործարար համայնքի համար Brexit-ի ազդեցության հետեւանքները մեղմելու համար: