Վրաստանի նախկին նախագահ, «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինային նոր կառավարություն եւ նոր իշխանություն է անհրաժեշտ, որը նա պատրաստ է ղեկավարել:  

Այս մասին նա  հայտարարել է նոյեմբերի 19-ին Վերին Ռադայի Սահմանադրության հրապարակում տեղի ունեցած ժողովին, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»:

«Ուկրաինային պետք է նոր իշխանություն, նոր կառավարություն, մենք պետք է միասին ստեղծենք դրանք, ես պատրաստ եմ դա անել ձեզ հետ: Մենք պետք է նոր մարդիկ գտնենք նոր կառավարության համար ... Ես պատրաստ եմ ղեկավարել այս գործընթացը ձեզ հետ միասին եւ պատրաստ եմ անհրաժեշտության դեպքում կառավարել այդ կառավարությունը », - ասել է Սաակաշվիլին: