ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը վերահաստատել է Վաշինգթոնի աջակցությունը Լիբանանի անկախությանը, ինքնիշխանությանն ու կայունությանը: Այս մասին նա ասել է  Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման Սաֆադի հետ հեռախոսազրույցում:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային կարեւորագույն խնդիրները, այդ թվում Լիբանանում տեղի ունեցած վերջին զարգացումները: