Համացանցում արագորեն տարածվում է տեսանյութ, որում կատուն անհաջող ձեւով փորձել է սանդուղքով իջնել երկհարկանի մահճակալից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Կաթնասունի համար թռիչքը չափազանց էքստրեմալ է եղել: Մինչ կհայտնվեր հատակին, կատուն, ինքն էլ չիմանալով ինչպես, մի քանի անգամ բարդագույն թռիչքներ է արել:

Կատվի «ճարպիկ հնարքը» տեսագրել եւ Twitter-ում տեղադրել է նրա տիրուհին: