Ինդոնիզիայի Բալի կղզում Ագունգ հրաբուխը սկսել է ժայթքել, հայտնում է Coconuts պորտալը՝ վկայակոչելով տարերային աղետների հաղթահարման գործակալությանը:  

«Խուճապի մի մատնվեք եւ հրաբխին մի մոտեցեք 6-7,5 կմ հեռավորությամբ»,- Twitter-ում հայտարարել է գերատեսչության ղեկավարը:

Ժայթքումը սկսվել է տեղական ժամանակով 17.05-ին: Հրաբխից ծուխը խառնարանից բարձրացել է 700 մետր: Գերատեսչությունը հրաբխի ակտիվությունը  4 հնարավորից 2-րդ մակարդակ է գնահատել, այսինքն՝ ժայթքումը հզոր չի համարվում:

Սեպտեմբերի վերջին Ագունգ հրաբխի ակտիվության հետ կապված Բալի կղզում արտակարգ իրավիճակ էր հայտարարվել: Առանձնահատուկ վտանգավորության գոտու շառավիղը հրաբխի խառնարանից կազմում էր 12 կմ, որպես նախազգուշական միջոցառում տարհանվել էր 144 հազար մարդ: Հետո հրաբխի ժայթքման սպառնալիքի մակարդակը նվազեցվեց: