Նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել Արցախի Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստը:

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նիստը վարել են պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը ու ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը:

Օրակարգում «Արցախի 2018 թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծով ԼՂՀ  պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆինանսավորման հարցերն էին:

Նիստին մասնակցել է ԱՀ ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը:

Նոյեմբերի 23-ին 2018թ. պետական բյուջեի քննարկումները կշարունակվեն ԱՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: