Շոտլանդիայում գողը, մտնելով տուն, որոշել է ուտել: Հավանաբար հանցագործը շատ հոգնած է եղել, քանի որ կարկանդակն ու չիփսերն ուտելու ժամանակ քնել է, հաղորդում է AP-ն:

«Մեր հերթափոխին անցնելով՝ մենք բոլորս հոգնածութուն ենք զգում: Գողն այդ առումով չի տարբերվում», - Twitter-ում գրել է Մոնկլանդի ոստիկանությունը:

Նրա տվյալներով՝ գողը տուն է մտել եւ որոշել է հանգստանալ: Նա կերել է կարկանդակի կեսը եւ չիփսերով ծածկված՝ քնել է:

 «Նա արթնացել է ձեռնաշղթաներով »:

Քնած տղամարդուն հայտանբերել է տան տերը եւ  եւ ոստիկանություն կանչել: