Տարանտուլների նախկինում անհայտ՝ կապույտ տեսակը հայտնաբերվել է Հարավային Ամերիկայի ափերին՝ Գայանայի անտառներում, նշված է Վայրի բնության համաշխարհային ֆոնդի կայքում, փոխանցում Gazeta-ն: 

Նոր սարդը դասվում է Theraphosidae ընտանիքին, որոնք թռչնակեր սարդեր են: Սա այս շրջանում հայտնաբերված միակ նոր տեսակը չէ, նշել են հետազոտողները: Սրանից բացի, գիտնականները հայտնաբերել էին նախկինում անհայտ ծովախեցգետինների, մանր ծովախեցգետինների, գորտերի, ճպուռների, բզեզների, բույսերի ընդհանուր ավելի քան 30 տեսակ:

Հետազոտող Էնդրյու Սնայդերը տարանտուլին պատահաբար է հայտնաբերել: Մոտիկից դիտելիս պարզվել է, որ կապույտ գույնով են փայլել տարանտուլի ոտքերը: Կոճղը զննելով՝ Սնայդերը հայտնաբերել է, որ մյուս անցքերում եւս կան կապույտ տարանտուլներ:

Սա նման գունավորմամբ միակ սարդը չէ. Հարավային Ասիայում է բնակվում կոբալտե թռչնակերը, Սինգապուրում՝ կապույտ թռչնակերը, Վենեսուելայում՝ կապտականաչ թռչնակերը: Նման գունավորման առաջացման պատճառները դեռեւս հայտնի չեն: