Հյուսիսային Կորեան սկսել է փոս փորել Հարավային Կորեայի հետ սահմանին։ Հարավային Կորեայում ամերիկացի դիվանագետ Մարկ Քնափերը Twitter–ում լուսանկար է հրապարակել, որում երեւում է, որ աշխատանքները սկսվել են սահմանի հյուսիսկորեական հատվածում։
Հենց այստեղ՝ Փհանմունչժոմի ապառազմականացված գոտում, անցյալ շաբաթ սահմանը հատել էր հյուսիսկորեացի մի սահմանախախտ, պարզաբանում է «Ինտերֆաքս»–ը։ Հյուսիսկորեացի զինվորականները նրա ուղղությամբ կրակ էին բացել։ Զինվորը բազմաթիվ վնասվածքներով այնուամենայնիվ կարողացել էր հասնել Հարավային Կորեա, որտեղ նրան օգնություն էին ցուցաբերել։ Այս պահին նա հիվանդանոցում է։
ՄԱԿ հրամանատարությունը հայտարարել էր, որ հակառակորդ կողմն անցած սահմանախախտին հետապնդելու ժամանակ հյուսիսկորեացի մի զինվոր հատել է սահմանազատող գիծը։ Դա Հյուսիսի եւ Հարավի միջեւ 1953 թվականին կնքված հրադադարի մասին համաձայնագրի խախտում է։
Was at JSA today, the North Koreans have planted two trees and are digging a trench at the spot where their soldier crossed the MDL. https://t.co/dJJoX0LDlv
— Marc Knapper (@MarcKnapper) 22 ноября 2017 г.




























