Նոյեմբերի 23-ին Ինեկոբանկի աջակցությամբ անցկացվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2017»-ը, որից ստացված միջոցներն ուղղվելու են Արցախում երկու խոշոր ծրագրերի իրականացմանը, մասնավորապես.

հորերի հորատման ու նոր ոռոգման ցանցի կառուցմանը,

արեւային էներգետիկ կայանների տեղադրմանը:

Ինեկոբանկը հանդես էր գալիս որպես հեռուստամառաթոնի գլխավոր հովանավոր` նվիրաբերելով 40 մլն ՀՀ դրամ:

Լինելով սոցիալապես պատասխանատու կազմակերպություն` բանկի նպատակն է նպաստել հասարակությանը հուզող տարբեր խնդիրների լուծմանը: Ուստի, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2017 թվականի ընթացքում, բանկը ակտիվ մասնակցություն է ցուցաբերում տարբեր սոցիալական, մշակութային եւ բարեգործական ծրագրերի իրականացման գործում:

Այս տարվա ընթացքում Ինեկոբանկն իր մեծ ներդրումն է ունեցել «Yerevan Spring Run» վազքի մրցույթի կայացման գործում, հովանավորել է Ա. Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը, աջակցություն է ցուցաբերել «Հայ Մայրեր», «Մանկական զարգացման հիմնադրամ», «Երազ» բարեգործական հիմնադրամներին եւ այլ կազմակերպությունների: