Բոլորն օրենքի շրջանակներում պետք է աշխատեն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, Ազգային ժողովում ասել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի ընկերությունների «մեգատեռորի» մասին հայտարարություններին:
«Ինչի՞ եք ինձ հարցնում, ես զարմանում եմ, ով որ էդ լուրերը տարածում են, նրանցից հարցրեք: Փաստարկը բերել ենք, թվեր ենք ներկայացրել եւ ով որ դա կասկածի տակ է դնում, գնացեք եւ նրանից հարցրեք: Ես հարկ եմ հավաքում եւ դա նորմալ ա»,- նշեց Վարդան Հարությունյանը:
Նրա խոսքով՝ որեւէ մեկին ինքը իրավունք չունի թիրախավորելու. «Հիմա ում մոտ ստուգում է իրականացվում, ես թիրախավորո՞ւմ եմ»:



























