Հայաստանի պետական պարտքի վճարները կազմում են երկրի ողջ բյուջեի 9,6 տոկոսը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ նոյեմբերի 24-ին, հայտարարել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Փորձագետի կարծիքով դա խոսում է այն մասին, որ Հայաստանը կուտակված արտաքին պարտքից լուրջ կախման մեջ է գտնվում։

«Սակայն այդ գործընթացը չի ավարտվում։ Ամեն տարի ասում են, որ նոր պարտքը կկազմի մոտ 400 միլիոն դոլար, բայց ես փաստացի կարող եմ ցույց տալ, որ միայն 2017-ին ավելի քան 850 միլիոն դոլար նոր պարտք է գոյացել», - հստակեցրել է Խաչատրյանն ու հավելել, որ Հայաստանը երբեք այնպիսի տնտեսական աճ չի ունեցել, որ արդյունքում հնարավոր լիներ այդ պարտքը մարել, եթե նույնիսկ տնտեսական աճը կազմի 7 տոկոս: