ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերահսկողական միջոցառումների արդյունքում «Լիա-Կ», «Անուշ լինի, «ԴԱԱԱՌ», «Վ.Ա.Ս գրուպ», «Բեսթ Ֆուդ 17» ՍՊԸ-ների եւ անհատ ձեռնարկատեր Ժիրայր Ավագյանի պահեստներում հայտնաբերվել են մի շարք ապրանքատեսակներ, որոնց հայերեն մակնշումները չեն համապատասխանել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով մակնշմանը ներկայացվող պահանջներին: Մասնավորապես՝ բացակայել է EAC համապատասխանության հայտարարագիրը, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շուկայում ապրանքաշրջանառության միասնական նշանը (EAC), հայերեն մակնշման մեջ թերի են եղել բաղադրությունը, մթերքների անվանումները, բացակայել են բացելուց հետո երաշխիքային ժամկետի եւ պահման պայմանների մասին գրառումը:
Ծառայությունը կասեցրել է 13880 լիտր, 76399 կգ եւ 26749 հատ ընդհանուր ծավալով հետեւյալ արտադրատեսակների իրացումը՝ արեւածաղկի ձեթեր, կետչուպներ, մայոնեզներ, անարատ խտացրած շաքարով կաթ, խտացրած կաթ պարունակող մթերք՝ շաքարով եւ կաթնային ճարպի փոխարինիչով, խտացրած կաթ շաքարով եւ սուրճով, բրինձ, սպիտակաձավար, եգիպտացորեն, մակարոն, հնդկաձավար, պահածոյացված շամպինյոններ, մարինացված կորնիշոններ, մարինացված լոլիկ, պահածոյացված կանաչ ոլոռ, կարամելներ, ոչ ալկոհոլային չգազավորված ըմպելիք:
Տրվել է ժամկետ նշված խախտումները վերացնելու համար:



























