ԱՄՆ իշխանությունները վերանայել են Պաղեստինի ազատագրության կազմակերպության (ՊԱԿ) ներկայացուցչությունը փակելու որոշումը եւ նրան թույլ են տվել որոշակի ահմանափակումներով գործել, որոնք կարող են հանվել 90 օր հետո, փոխանցում է Associated Press-ը:
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Էդգար Վասկեսը գործակալությանը հայտնել է, որ Վաշինգթոնը «ՊԱԿ գասենյակին խորհուրդ է տվել սահմանափակվել միայն այն գործողություններով, որոնք կապված են իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ համակողմանի եւ երկարատեւ խաղաղության ձեռքբերմանը»: Նա նշել է, որ սահմանափակումները կհանվեն, եթե ԱՄՆ-ն որոշի, որ 2 կողմն էլ լուրջ բանակցությունների մեջ են ներգրավված, որը ըստ նրա, կարող է տեղի ունենալ 90 օր հետո, եւ նախագահը թույլ կտա, որ ՊԱԿ-ն աշխատանքն ամբողջ ծավալով վերականգնի:
Անցած շաբաթ Պետքարտուղարությունը հայտարարել էր ԱՄՆ-ում ՊԱԿ ներկայաուցչության կառույցների աշխատանքի թույլտվության չեղարկման մասին: Պետքարտուղարությունը ՊԱԿ աշխատանքի թույլտվությունը չէր երկարացրել Իսրայելի իշխանությունների դեմ Միջազգային քրեական դատարան պաղեստինցիների դիմելու փորձ կատարելուց հետո:
Ի պատասխան Պաղեստինի իշխանությունները որոշում էին ընդունել ԱՄՆ-ի հետ շփումները դադարեցնելու մասին:
2015 թվականին ԱՄՆ Կոնգրեսի ընդունած օրենքի համաձայն՝ Պաղեստինը կորցնում է ԱՄՆ մայրաքաղաքում ներկայացուցչություն ունենալու իրավունքից, եթե աջակցում է պաղեստինցիների դեմ հանագործությունների համար ընդդեմ իսրայելցիների Միջազգային քրեական դատարանի հետաքննությանը:



























