Հայաստանում անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության 7 տոկոս աճ է գրանցվել: Այս մասին նոյեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ նախապես ակնկալվում էր, որ ՀՆԱ-ի տարեկան աճը կկազմի ընդամենը 4,3 տոկոս, սակայն հիմա հույս կա, որ այս նշաձողը կհաղթահարվի:
«Թվում է՝ մենք մոտենում ենք այն ժամանակահատվածին, երբ շինարարության ոլորտի անկումը նույնպես կհաղթահարվի, քանի որ այս ոլորտում անկումը գրանցվել է ընդամենը 0,9 տոկոսով»,- ընդգծեց Մինասյանը:




























