ՌԴ Մոսկվայի մարզի Նարո-Ֆոմինսկի շրջանում իրավապահները հետաքննում են նորածին երեխային ծեծելու գործը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Քննիչները պարզում են 2 ամսական երեխային ծեծելու հանգամանքները։

«Նոյեմբերի 25-ին Նարո-Ֆոմինսկի համար 1 հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական երեխա՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Գործի առթիվ սկսվել է նախաքննություն»,- գործակալությանը հայտնել է ՔԿ Մոսկվայի մարզի Քննչական վարչության մամուլի խոսնակը։

Նախնական վարկածի համաձայն՝ երեխային ծեծել են ծնողները։ Երեխայի մոտ կողերի կոտրվածք է ախտորոշվել։ Երեխայի մայրը 2000 թվականին է ծնվել եւ ապրում է անապահով ընտանիքում։