Անհայտ տղամարդը Ֆլորիդայում նոյեմբերի 25-ի ցերեկը փոորձել է խանգարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյան ընթացքին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան հայտարարությունը։
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նախագահը վերադառնում էր գոլֆ ակուբից։ «Ինչ-որ պահի կարմիր ֆուրգոնի ղեկին գտնվող տղամարդը փորձել է կտրել ավտոշարասյան ճանապարհը։ Իրավապահները կանգնեցրել են ավտոմեքենան, որի վարորդը անպարկեշտ ժեստեր էր կատարում եւ հայհոյանքներ տեղում»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Բացի այդ, ավտոշարասյան ճանապարհին նաեւ Թրամփի ընդդիմադիր եւ համախոհ ցուցարարներ են եղել։




























