Արգենտինական San Juan սուզանավի անձնակազմի 2 անդամ ընդհատել են իրենց մասնակցությունն արշավին Ատլանտյան օվկիանոսում դրա անհետանալուց մի քանի օր առաջ։ Այս մասին հայտնել է երկրի ՌԾՈւ ներկայացուցիչ Էնրիկե Բալբին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մար դել Պլատայում նավ է բարձրացել 45 մարդ, բայց նրանցից մեկը Ուժուայայում լքել է սուզանավն անձնական պատճառներով՝ հիվանդ մոր պատճառով»,- ասել է նա։
Բացի այդ, սուզանավը լքել է նաեւ մեկ լեյտենանտ, որի տեղը զբաղեցրել է ՌԾՈւ մեկ այլ ծառայող։ Քանի որ անձնակազմում փոփոխությունները տեղի են ունեցել վերջին պահին ցուցակներում առաջին 2 օրերին խառնաշփոթ էր առաջացել, եւ լրատվամիջոցները հայտնում էին, որ վթարի պահին նավի վրա ավելի շատ մարդիկ են եղել։
Արգենտինայի ՌԾՈւ տվյալներով՝ San Juan սուզանավում կարող է 50 մարդ լինել։




























