Իսրայելի առողջապահության նախարար Յակով Լիցմանը հրաժարական է տվել շաբաթ օրերին երկաթուղու վրա շինարարության շուրջ անհամաձայնության պատճառով։ Հրեական ավանդույթը արգելում է արտադրական աշխատանքներ իրականացնել այդ օրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղական հեռուստաընկերությունը։

Ակնկալվում է, որ Լիցմանի ղեկավարած ուլտրակրոնական կուսակցությունը՝ «Թորայի հրեականությունը», կմնա իշխող կոալիցիայում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուին ապահովելով մեծամասնություն։

«Առողջապահության նախարար եւ «Թորայի հրեականություն» կուսակցության ղեկավար Յաակով Լիցմանը հրաժարականի դիմում է ներկայացրել շաբաթ օրերին երկաթուղու վերանորոգման աշխատանքներ իրակականացնելու պատճառով։

Նախարարական պորտֆելը կանցնի Նեթանյահուին, որը հույս ունի հաղթահարել տարաձայնությունները եւ Լիցմանին վերադարձնել կառավարություն։