Meredith կոնգլոմերատը մտադիր է 2.8 մլրդ դոլարով գնել Time Inc. հրատարակչությունը, որին տասնյակ լրատվամիջոցներ են պատկանում, այդ թվում՝ Time, Fortune եւ People ամսագրերը։ Այս մասին ասված է կիրակի երկու ընկերությունների հրապարակած հայտարարությունների մեջ, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Փաստաթղթերից պարզ է դառնում, որ Meredith–ը պատրաստ է Time Inc.–ի յուրաքանչյուր բաժնեմասի համար 18.50 դոլար վճարել։ Ընդհանուր գումարը գնահատվում է 2.8 մլրդ դոլար։ Երկու ընկերությունների տնօրենների խորհուրդներն արդեն հավանություն են տվել գործարքին։ Ակնկալվում է, որ գործարքը կփակվի 2018–ի առաջին եռամսյակում։ The New York Times թերթի տեղեկություններով՝ գործարքին մասնակցել են միլիոնատեր եղբայրներ Չառլզ եւ Դեւիդ Կոխիները։
Meredith–ն իրեն պատկանող կառույցներից ստացել է մոտ 650 մլն դոլար։




























