Ինդոնեզիայի իշխանությունները տեղի 100 հազար բնակիչների խորհուրդ են տվել լքել իրենց տները Ագունգ հրաբխի հնարավոր ժայթքման պատճառով։ Բալի կղզում արդեն տարհանվել է 40 հազար մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով Ինդոնեզիայի տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային վարչությանը։
BNPB-ն հայտնել է, որ հրդեհների թիվը երկրում երաշտի հետեւանքով 500-ից անցել է, 6 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել: Արդեն 40 հազար տեղացիներ կամավոր լքել են իրենց տները:



























