Մոսկվայի արեւմուտքում՝ ավտոսպասարկման կետում, հրդեհից այրվել է Mercedes-Benz Gelandewagen մակնիշի 5 մեքենա, հայտնում է «Ինտերֆաքս»–ը։
«Կիրակի՝ ժամը 23։00–ի սահմաններում, Կուտուզովսկի նրբանցքի վրա գտնվող ավտոսպասարկման երկհարկանի աղյուսե շենքում մոտ 500 քառ/կմ հա տարածք է այրվել, որի հետեւանքով ամբողջովին այրվել է Mercedes-Benz G500 մակնիշի 5 մեքենա, որոնց սեփականատերերին պարզում են»,– ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նյութական վնասի չափը նույնպես պարզվում է։ Փաստի առթիվ ստուգումներ են ընթանում։




























