ԱՄՆ կոնգրեսի բյուջետային վարչությունը, որը ոչ մի կուսակցության չի հարում, պարզել է, որ հանրապետականների կողմից հաստատված հարկային բարեփոխումը կհարվածի բնակչության ամենաաղքատ շերտերին, փոխանցում է The Washigton Post-ը:

Հաշվարկների համաձայն՝ բարեփոխումներից օգուտ կքաղեն միայն այն ամերիկացիները, որոնց տարեկան եկամուտը գերազանցում է 100 հազար դոլարը:

Միեւնույն ժամանակ, 2019-ին բոլորը, ովքեր 30 հազար դոլարից  ավելի քիչ են ստանում, կսկսեն կորցնել միջոցները: Նույն իրավիճակում կհայտնվեն նաեւ նրանք, ում տարեկան եկամուտն արդեն 2027-ին 75 հազար դոլարից քիչ կլինի:

Բյուջետային վարչությունը եզրահանգում է, որ բարեփոխումից հիմնական շահույթ ստացողները միլիոնատերերը կլինեն:

Հարկային բարեփոխումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական ծրագրի կարեւոր դրույթներից մեկն է: