Ամերիկացիների ընտանիքը ձեւափոխել է նախկին հրթիռային հենակետը եւ այն օրական 133 դոլարով վարձով է տալիս: Այս մասին հաղորդում է The Sun-ը:

Սառը պատերազմի հրթիռայհին հենակետը 133,5 քառ/մետր է զբաղեցնում եւ ԱՄՆ Կանզաս նահանգի Թոփիկի քաղաքից 24 կմ հեռավորության վրա է գտնվում:

Մեթյու Ֆալկերսոնը եւ իր կին Աննա Լեյը բունկերի սեփականատեր են դարձել 1994 թվականից:

Օբյեկտն ամբողջությմաբ գտնվում է գետնի տակ եւ 1,6 հազար քառ/մետր է զբաղեցնում: Տարածքում հիդրոմերսմամբ լոգարան կա, հանգստի համար տարբեր սենյակներ, հրթիռների գործարկման պանել:

Ամուսինները նշում են, որ զբոսաշրջիկները սիրում են շրջել անոսովոր օբյեկտով եւ հետաքրքրվում են նրա պատմությամբ: